Klemen Pisk

poet, writer, translator and musician

Poem in Armenian

Ճգնավորն ու գայլը

Ճգնավորն ավազի վրա գիծ քաշեց և ասաց.
«Չես կարող այս գիծն անցնել՚:
Այնուհետև շրջան նկարեց և ասաց.
«Պետք է մնաս այս շրջանում,
կարող ես այն անցնել, բայց ոչ գիծը՚:
Փոթորիկ սկսվեց, և գիծն անհետացավ:
Գայլը կանգնած էր շրջանի մեջ:
Անձրևն ու ցուրտն ուժասպառ էին արել նրան, բայց նա չէր շարժվում`
չիմանալով գիծը գոյություն ունի, թե ոչ նույնիսկ այն ժամանակ,
երբ այն այլևս չկար ավազի վրա:

Translated into Armenian by Lilit Simonian